top of page

Նարեկ Մկրտչյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

May 6
1 min read


Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում:

Եգիպտոսում ընթացող առաջնությունում Հայաստանից ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրել է 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահել է 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

 
 
1/2388
bottom of page