top of page

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին

Sep 16
1 min read


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե Հայաստանն ինչպես կարող է անդամակցել ԵՄ-ին երկար տարիներ թեկնածուի կարգավիճակ ունեցող այլ երկրներից շուտ:

«Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ դեպի Եվրամիություն ձգտումների մասին, ապա Եվրամիության իշխանությունները խաբել կարող են, և կարծում եմ՝ հաստատ կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ հերթում են Թուրքիան, և, օրինակ, Սերբիան», – ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չէր ցանկանա վճարել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախապատրաստման համար։


«Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրամիությանը անդամակցության կամ անդամակցության նախապատրաստության համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում», - ասել է Լավրովը:



 
 
1/2388
bottom of page