top of page

Միակողմանի զիջումներ են անելու, այս մարդիկ չեն հանգստացել․ Սամվել Կարապետյան

  • 2 minutes ago
  • 1 min read


«Սյունեցիներին կասեմ, որ շատ մտահոգ չլինեն, չվախենան, շատ քիչ ժամանակ է մնում և այն վտանգները, որ այս իշխանությունը համառորեն բերում է  սյունեցիների համար, մեկ ամսից  վերջ ենք տալու»,- այս մասին «3 հարց Սամվել Կարապետյանին» հարցազրույցի շրջանակում , ամփոփելով  «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկօրյա այցը՝ Սյունիքի մարզ, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ մտահոգված է ՀՀ ԱԳ նախարարի  հայտարարությունը առ այն, որ մեր հայկական տարածքների ինչ-որ մասը ադրբեջանական է։

«Դա նշանակում է՝ զիջողական քաղաքականությունը շարունակվում է։ Միակողմանի զիջումներ են անելու, այս մարդիկ չեն հանգստացել։ Չնայած՝ նրանք բացարձակ սուտասաններ են, մարդկանց կերակրում են սրտերով, բայց երբեմն ճիշտ էլ են խոսում։ Այս հայտարարությունը  համարում եմ այն հազվադեպ ճիշտ խոսույթը, որն  իրենք արեցին հենց Սյունիքում։ Ամենավտանգավորը դա է, որ արեցին հենց Սյունիքում։ Նորից եմ ասում՝ այդ ժամանակները վերջանում են, և մենք ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ հայրենիք, ոչ ոք դրա մեջ չպետք է կասկածի»։

 
 
1/2128
bottom of page