top of page

Սարսափելի մшհվшն նախընտրական պատմություն. ժաննա Ալեքսանյան

  • May 17
  • 1 min read


«Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն»,-գրումէ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։

Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:

Այսօր, ավելի ուշ Նուբարաշենի հոգեբուժարանից ՆԳՆ-ին հայտնել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Սա ինչ է, որևէ մեկը լրագրողներից կամ փաստաբաններից ունի տեղեկություն, թե մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսին։ Այս մասին գրել է Factor TV-ը։ Հղումը մեկնաբանությունում

 
 
bottom of page