Ադրբեջանը ստանալով տավուշյան երեք գյուղերը՝ հրաժարվում է շարունակել սահմանազատումը. Զուրաբյան
- 5 hours ago
- 1 min read

«Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը փորձում են մեզ համոզել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է, սակայն փաստերը վկայում են, որ մենք գործ ունենք Փաշինյանի հերթական մի մեծ խաբեության հետ»,- ասում է ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա, հակառակը՝ չնայած Փաշինյանն անդադար միակողմանի զիջումների է գնում, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության նախաստորագրած պայմանագիրը։
«Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի շրջափակումը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, համարվում է պատերազմական գործողություն։
Ադրբեջանը ստանալով տավուշյան երեք գյուղերը՝ հրաժարվում է շարունակել սահմանազատումը, չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից, չի վերադարձնում մեր գերիներին՝ ապացուցելով, որ, ըստ էության, պատրաստ չէ հաշտության»,- նշում է Զուրաբյանը։
Նա ընդգծում է, որ ԹՐԻՓՓ նախագիծը չի կարող ապահովել խաղաղություն, քանի որ նրա գլխավոր նպատակն է ՌԴ դուրսբերումը Հարավային Կովկասից և Իրանի մեկուսացումը, այն նաև անտեսում է Հնդկաստանի ու Չինաստանի շահերը։
«Այսպիսով, ԹՐԻՓՓ ծրագրի միակողմանի իրագործումը ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածություն, որն ամեն րոպե կարող է պայթեցնել խաղաղությունը։
ՀԱԿ-ը մերժում է Փաշինյանի հերթական նախընտրական ստերն ու առաջարկում է ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ ծրագիրը, որը կբավարարի ու կներդաշնակեցնի շահագրգիռ բոլոր գետերությունների տրանզիտային շահերը Հայաստանում ու կբերի հարատև ու կայուն խաղաղություն»,- ասում է Լ. Զուրաբյանը։



















