Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է Ադրբեջան այցի տպավորությունների մասին, պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել
- Armen Sukiasyan
- Aug 23, 2024
- 1 min read

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։
Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։



















