top of page

Ամերիկյան ծովային հետևակի էլիտար ստորաբաժանումն ուղևորվում է Իրան. ԶԼՄ

Mar 16
1 min read

ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են տեղակայում ծովային հետևակի էլիտար ստորաբաժանում։ Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը։

«ԱՄՆ-ն չի բացահայտել իր առաքելության բնույթը, սակայն էլիտար ստորաբաժանումը, հավանաբար, կհանձնարարվի վերականգնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը»,- նշվում է հրատարակության մեջ։

Թերթի տվյալներով՝ 2500 հոգուց բաղկացած օպերատիվ խումբը ներառում է հետևակային ուժերի, զրահատեխնիկայի և հրետանու համակազմ, ուղղաթիռներով և կործանիչներով օդային ջոկատ, ինչպես նաև լոգիստիկ և հրամանատարական ստորաբաժանումներ։ Այն համալրված է էլեկտրոնային պատերազմի համակարգերով հագեցած նավերով և ուղեկցող նավերով։

 
 
1/2388
bottom of page