top of page

Ինչո՞ւ Ամիրյան փողոցում պայթեց մալուխը

  • Aug 1
  • 1 min read


Երեկ երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի  (Ամիրյան) փողոցում ստորգետնյա մալուխների բռնկման պատճառները պարզելու համար իրականացվում է հետաքննություն։



«ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն։

Սահմանված կարգով մեր ահազանգով ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը»,-տեղեկացրել  է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

 
 
1/2287
bottom of page