top of page

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է

Oct 1
1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։



Մինչ կժամաներ քննչական խումբը, պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Գագիկ Ն.-ն է։

 
 
1/2388
bottom of page