top of page

Խոշոր սկանդալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Բաքուն հնչեղ հայտարարություն տարածեց

Sep 23
1 min read

Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Հայաստանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումները։


Ադրբեջանական իշխանամերձ քարոզչակայքերից մեկի՝ Minval Politika-ի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է, իբր, նրանց զառանցագին պնդմամբ, «Ադրբեջանի շուրջ հայ հասարակության մեջ ստեղծված իրավիճակով»։


Հակահայկական պատրվարկն այսպես են մեկնաբանել Բաքվում․


«Վերջին օրերին մեր երկրի դեմ լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսվել, որին մասնակցել են արտասահմանյան լոբբինգը և փորձագիտական ​​շրջանակները։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Բաքուն կարծում է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները և նրա ինքնիշխանությանը միջամտելու փորձերը զգալի աջակցություն են ստանում Հայաստանի պետական ​​մարմինների կողմից։ Այլ կերպ ասած՝ Minval Politika-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ այս հարձակումների հետևում կանգնած է Հայաստանի ղեկավարությունը։


Այս պայմաններում ադրբեջանական կողմը Հայաստանում ևս մեկ հանդիպում անցկացնելը համարել է անտեղի և որոշել է հետաձգել այն»։



 
 
1/2388
bottom of page