top of page

Չարբախի այգում կրակողին ձերբակալել են

May 12
1 min read


Քիչ առաջ գրել էինք, որ Չարբախում, Գորգիսյանի անվան այգում կրակոցներ են հնչել: Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, որ խուլիգանություն է տեղի ունեցել Շիրակի փողոցի հարակից հատվածում:



«Ըստ նախնական տեղեկությունների, երկու անձինք վիճբանել են մեքենայի կայանելու հարցի հետ կապված, ինչի ընթացքում նրանցից մեկն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ: Տուժողներ չկան: Նշված անձինք եւ զենքը հայտնաբերվել են: Կրակողը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է եւ այս պահին տեղափոխվում է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին», - հաղորդում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:



 
 
1/2388
bottom of page