Սա լինելու է ընտրությունից ընդամենը 11 օր հետո․ Նարեկ Կարապետյանն՝ ադրբեջանական ծրագրի մասին
- 4 days ago
- 2 min read

«Ով ցանկանում է հայկական վերջին հողը, մեր հայրենիքի 10 %-ը պահպանել հայկական, ուժեղացնել՝ քվեարկում է «Ուժեղ Հայաստանի» համար»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանն այս անգամ էլ ձեռնունայն չէր եկել։ Ներկաներին ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող ծրագիրը։
«Ես ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ՝ հարևան երկրի առաջնորդը միջոցառում է կազմակերպում 15 օր հետո Մեղրիից 10 կմ հեռավորության վրա։ Նախիջևանում նրանք հայտարարում են ֆորում՝ «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին»։ Իրենց կարծիքով՝ սա լինելու է ընտրությունից ընդամենը 11 օր հետո։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է երեք ամիս առաջ, որ իրենք պետք է վերադառնան այստեղ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, որ իրենք պետք է իբր վերադառնան իրենց «պատմական հողեր»։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանում կա 400 մզկիթ, որ պետք է վերակառուցվի։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը պետք է սովորեն իրար հետ ապրել, և նա չի բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստան ապրելու։Հայաստանի սոցապ նախարարը նախարարը կանգնում է Ազգային ժողովի ամբիոնից և ասում է, որ մենք պետք է սովորենք միատարր ազգ որպես ապրենք։ Ոչ միատարր ազգ, ուրիշ ազգերի հետ պետք է գան, քաղաքացիություն ստանան, այլ ազգը, ո՞ր ազգն է ուզենալու այստեղ գալ, էդ ո՞ւմ համար է տեղ բացում»,- նշեց Կարապետյանը։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագրերին, Նարեկ Կարապետյանն ասաց, որ իրենց ծրագիրն այս ամենին դեմ կանգնելն։
«Մենք ցույց ենք տալիս ձեզ մի փաստաթուղթ, որը կբաժանվի ձեզ։ Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է՝ «Արևմտյան Ադրբեջան» պետության կողմից, Ադրբեջանի պետության կողմից տպված կոնցեպտի, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու Հայաստան վերադարձի համար։Սա դուք կարող եք տեսնել, ավելի մեծ գրքով կարող ենք բոլորին ներկայացնել։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է։ Այնտեղ գրված է, ցիտում եմ՝ «Հայաստան կոչվող տարածքում համատարած կերպով ոչնչացվել է ադրբեջանցիների պատմական և մշակութային ժառանգությունը»։ Սա ասում է էն ազգը, որն ամբողջ դաշտային ճանապարհը վերածել է անհայ տարածքի, որն ամբողջ Լեռնային Ղարաբաղից հայերին զտման է ենթարկել, որը Նախիջևանում խաչքարեր է ոչնչացրել։ Իրենց ասելով՝ իբր ադրբեջանցիների իրավունքների վերականգնման հարցը, պետք է լինի առաջնահերթ հարցերից մեկը, նաև մզկիթների և գերեզմանատները պետք է վերականգնվեն։ Սրա մեջ է գրված, իսկ մենք գիտե՞ք ինչ ենք սրան ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում լինելու է առաջնորդ, որը երբեք սա թույլ չի տա։ Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելո՛ւ»,- հայտարարեց Կարապետյանը։



















