Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ
- Aug 9
- 1 min read

Սիրիան և Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Արաբական Հանրապետությունում ռուսական ռազմական բազաների ապագայի վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է SANA-ն՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնին։
Նախարարությունը նաև հույս է հայտնել, որ այս փաստաթուղթը Մոսկվայի և Դամասկոսի միջև հարաբերություններում նոր գլուխ կբացի։
Գործակալության տվյալներով՝ Սիրիան կստանձնի քաղաքացիական օգտագործման համար նախատեսված օբյեկտների, այդ թվում՝ Խմեյմիմի ավիաբազայի և Տարտուի նավահանգստում գտնվող չորրորդ առևտրային նավամատույցի վերահսկողությունը։
Հունիսին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն հայտարարել էր, որ ռուսական ռազմական զորակազմը շարունակում է տեղակայված լինել Սիրիայում, քանի որ դրա ներկայությունը համաձայնեցված է եղել նախորդ ղեկավարության հետ, և ներկայիս իշխանությունները պաշտոնապես չեն չեղարկել այս որոշումը։



















