ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ ԱԳՆ համագործակցությամբ ստեղծվել է ԹՐԻՓՓ-ի ֆեյսբուքյան էջ
Sep 1
1 min read

ԱՄՆ պետքարտուղարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ստեղծվել է ԹՐԻՓՓ-ի ֆեյսբուքյան էջը։
«Ուրախ ենք հայտնել Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է ԱՄՆ պետքարտուղարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ:
Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։ Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը։ Էջը կվարեն Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ ԱԳՆ թիմերը»,- հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։



















