top of page

Միլիարդատեր ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ Կրեմլի հիբրիդային զենք. Նախատեսում են Հայաստանը դարձնել երրորդ քեյս. Կիրիլ Ռոգով

Feb 18
1 min read


Միլիարդատերերը Կրեմլի նոր հիբրիդային զենքն են։ Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններում միավորված ընդդիմության դեմքը, ըստ էության, կլինի ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը «Ֆորբսի» ռուսական ցուցակի 44-րդ համարն է, Ռուսաստանում «Ռիո»կենտրոնների և «Ֆորա-բանկի» սեփականատերը։



Այս մոդելն արդեն դառնում է Կրեմլի այցեքարտը հետխորհրդային տարածքում. (ռուս)ամետօլիգարխ, որը դառնում է Մոսկվային դուր չեկող երկրի արևմտամետ կառավարության ընդդիմության կենտրոնը, օգտվում է իր ակտիվների (որոնք գտնվում են հիմնականում Ռուսաստանում) պաշտպանվածությունից, Մոսկվայի տեղեկատվական և կազմակերպչական աջակցությունից և համախմբում է աջակողմյան ընտրազանգվածը՝ ազգային ինքնության, եվրասկեպտիցիզմի և Ռուսաստանի հետ պրագմատիկ առևտրային համագործակցության կարգախոսների ներքո (ձեռքին՝ ռուսական երաշտահավ եվրոպական կռունկի փոխարեն՝ առասպելական եվրաինտեգրացիա, որին հասնելըհեռու է՝ ինչպես երկնքին)։



 

Այս մոդելն աշխատել է Վրաստանում (Բիձինա Իվանիշվիլի) և քիչ էր մնում աշխատերՄոլդովայում (Իլան Շոր): Նախատեսվում էՀայաստանը դարձնել երրորդ քեյսը։

 



Կարապետյանն արդեն հասցրել է դաշինք կնքել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, Հայաստանում լինել կալանքի տակ, դառնալ այսօրվա դրությամբ հանրապետության ամենահայտնի քաղբանտարկյալը և զրկվել իր հիմնական հայկական ակտիվից: Նրան հազիվ թե հաջողվի դառնալ վարչապետ. դրա համար նրան անհրաժեշտ է ապահովել խորհրդարանում տեղերի երկու երրորդը: Սակայն, ինչպես ցույց է տալիս Իվանիշվիլիի օրինակը, դա նաև անհրաժեշտ չէ: Եթե նրա կուսակցությունը Փաշինյանի կողմնակիցներին ստիպի նահանջել խորհրդարանում, Մոսկվան կստանա ազդեցության նոր կարևոր լծակ հայկական քաղաքականության մեջ և կվերադարձնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ՝ տրանսպորտային միջանցքի ճակատագրի վերաբերյալ, որը կրում է Թրամփի անունը: Խորհրդանշականորեն, վարչապետի պաշտոնին հավակնելու Կարապետյանի մտադրության մասին հայտարարվել է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած պատմական այցից անմիջապես հետո:



 

Այս մասին գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Կիրիլ Ռոգովը, որը որը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանից արտագաղթել է Ավստրիա:



 

Սա Re:Russia-ի հերթական վերլուծական ակնարկի հակիրճ ամփոփումն է:

 
 
1/2388
bottom of page