Անարդար է, պետք է միայն ինձ ու պարոն Ասլանյանին տային պարգևավճար, որովհետև մենք ենք հեղափոխական արժեքների կրողները, ՔՊ-ն շեղվել է․ Հովիկ Աղազարյան
- Arnold Gevorgyan
- 1 hour ago
- 1 min read

Ինձ թվաց, որ պարգևավճար ստացել ենք միայն ես և պարոն Ասլանյանը՝ որպես պատգամավորներ, որ ամենահետևողականն ենք եղել, հեղափոխական արժեհամակարգից չենք շեղվել, մնացել ենք այդ գաղափարներին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Երբ մենք ստացանք, մենք ծախսեցինք այդ գումարը։ Ես տեղյակ եմ, որ պարոն Ասլանյանը այդ գումարից ինչ-որ մաս բարեգործություն է արել, ես էլ եմ արել, բայց աննշան, ես ծախսել եմ, որովհետև խնդիրներ ունեի։ Հետո պարզվեց՝ բոլորին էլ տվել են, բայց դա անարդար է, պետք է միայն մեզ երկուսիս տային, որովհետև մենք ենք հեղափոխական արժեքների կրողները, ՔՊ-ն շեղվել է, նրանց չէր հասնում պարգևավճար»,-ասել է նա։



















