top of page

Hayat Project-ի կազմում այլևս ելույթ չեն ունենա Նարե Հովհաննիսյանն ու Արթուր Եղիազարյանը

  • 1 day ago
  • 1 min read


Ինչպես արդեն հայտնել էինք, Hayat Project-ը ներկայացրել է նոր տեսահոլովակ: Երգը կոչվում է «Ղուրբանդ Էղնիմ»:

Խմբի անդամներ Նարե Հովհաննիսյանն ու Արթուր Եղիազարյանն այլևս ելույթ չեն ունենա Hayat Project-ում։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջի միջոցով:

«HAYAT-ի սիրելի հանդիսատես.

Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք:

Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին: Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 
 
1/2065
bottom of page