top of page

Պուտինը պետական այց կկատարի Չինաստան

Apr 9, 2024
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարելիք պետական այցից առաջ գտնվել է Պեկինում։ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ողջունելով Լավրովի այցն իրենց երկիր, հայտարարել է, որ այն գնահատում է որպես 2024 թվականին ՌԴ նախագահի՝  Չինաստան կատարելիք պետական ​​այցին ընդառաջ կազմակերպվող համապարփակ նախապատրաստական ​​աշխատանքների կարևոր մի փուլ։

«Սի Ծինփինը բարձր է գնահատել նաև ռուս-չինական հարաբերությունների ներկա ընթացքը, նշել է, որ այդ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել  Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

1/2388
bottom of page