top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • Armen Sukiasyan
  • Oct 8, 2024
  • 1 min read

Շաբաթներ առաջ Երեւանի գլխավոր հատակագիծը, որպես չզեկուցվող հարց, ներկայացվեց ավագանու հաստատմանը, որն ընդունվեց ձայների 32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։



Հատակագծի մշակման այս 8 ամիսների ընթացքում Ճարտարապետների պալատը պահպանում էր լռություն եւ ոչ մի անգամ քննարկում չկազմակերպեց Երեւանի գլխավոր հատակագծի շուրջ։ Բացառություն է եղել պալատի վարչության անդամներով կազմակերպված քննարկումը` գլխավոր հատակագծի շուրջ, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վարչության անդամները քաղաքապետարանին գրավոր կներկայացնեն իրենց դիտողությունները։

Ու քանի որ քաղաքապետարանին օդուջրի պես պետք է Երեւանի գլխավոր հատակագիծը, որպեսզի քաղաքում քաղաքաշինական գործունեությունը չկանգնի, արագորեն այն ընդունվեց։


Ինչ վերաբերում է Ճարտարապետների պալատի վարչության անդամների դիտողություններին, ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ըստ էության, դրանք չեն ընդունվել, քանի որ ոչ մի էական դիտողություն չի արտացոլվել ներկայացված ու հաստատված գլխավոր հատակագծում։ Ըստ էության, պարզ է նաեւ, թե ինչու, քանի որ Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը ՔՊ ցուցակով ընտրված Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ հարց է, թե ում շահերն է ներկայացրել եւ ում շահերից է գործել քաղաքապետարանում։



1/1952
bottom of page