«Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում ջրատարից 83-ամյա կնոջ դի են դուրս բերել
- Armen Sukiasyan
- May 20, 2024
- 1 min read

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Դողս գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մեջ դի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանած փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի։
Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Խ․ Մ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ոստիկանությունն ու քննչական բաժինը տեղեկություններ են ստացել, որ 83-ամյա կինը բազմաթիվ անգամ իր հարևանուհուն ասել է, որ չի կարողանում նման պայմաններում ապրել, հոգնել է այս կյանքից, և եթե իրեն պատկանող հողաթափերն ու ձեռնափայտը տեսնեն ջրատարի ափին, ուրեմն՝ ինքը նետվել է ջրատարի մեջ։
Նշենք, որ կնոջ դին հայտնաբերած քաղաքացին ջրատարի մոտ հայտնաբերել է նաև հողաթափեր և ձեռնափայտ։



















