Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեց Արմեն Քոլոյանը
- Armen Sukiasyan
- Jul 29, 2024
- 1 min read

Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն։
Որոշումը կայացրել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Արմեն Քոլոյանի թեկնածության օգտին քվեարկել է Հանրային հեռարձակողի խորհրդի 5 անդամ։
Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը 0 ձայն է ստացել։ Նա այս գործընթացն ապօրինի է համարում:
Նշենք, որ Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։



















