top of page

Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել «խիզախ» որոշման համար

  • Armen Sukiasyan
  • Jun 21, 2024
  • 1 min read

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստին պետության ճանաչման համար՝ այն համարելով խիզախ և կարևոր որոշում։ Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի «խելամիտ քայլը համահունչ է երկու պետությունների (Պաղեստինի և Իսրայելի) խաղաղ գոյակցությունը նախատեսող ծրագրին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը։

1/1959
bottom of page