Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում
Jun 26, 2024
1 min read

Հունիսի 26-27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:



















