top of page

Մասամբ փլուզվել է Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը․ ՆԳՆ

  • Armen Sukiasyan
  • Jul 28, 2024
  • 1 min read

Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում:

 

Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ: 

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

1/1958
bottom of page