top of page

Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի

  • Armen Sukiasyan
  • Jun 20, 2024
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատց 1 մարտական հաշվարկ:Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:


1/1959
bottom of page