top of page

Ալեն Սիմոնյանը համամիտ է Իլհամ Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի «իմաստը կորում է»

Jun 7, 2024
1 min read

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն անիմաստ է, ուստի Ադրբեջանից բացի, Հայաստանն էլ պետք է դիմի ԵԱՀԿ-ին՝ այն լուծարելու հարցով։ Սիմոնյանը համահունչ պատասխան հնչեցրեց․

«Հայաստանն իր կողմից այդ քայլերն իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է»,- ասաց նա՝ հավելելով՝ երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորի։

«Ադրբեջանն ասում  է՝ իբր մենք  նկրտումներ ունենք, պահանջներ ունենք, ասում եմ՝ խաղաղության պայմանագիր կկնքենք, և հարցը դուրս կգա»,- այդ առնչությամբ ասաց Սիմոնյանը։

 


1/2388
bottom of page