top of page

Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում մասնակցել է «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

  • Armen Sukiasyan
  • Jun 5, 2024
  • 1 min read

Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։

 

Նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: 

 

Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։


bottom of page