Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան»
- Armen Sukiasyan
- Apr 26, 2024
- 1 min read

Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան, Փաշինյան»։
Հակահայկական հավաքը տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը։
Բազմաթիվ ոստիկաններ թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։ Երևում է, որ նրանց դիմաց մի տղամարդ ծածանում է Արցախի Հանրապետության դրոշը, որն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Տեսանյութն իր էջում տարածել է նաեւ ՀՀ ԱԺ պատամավոր Քրիստինե Վարդանյանն ու կից գրել․ «Ու այս ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանությունից կամ գործակալներից»:



















