Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի համար մոր պես էր
- Armen Sukiasyan
- Aug 28, 2024
- 1 min read

Ջենիֆեր Լոպեսը երկար ժամանակ փորձել է գլուխ հանել Բեն Աֆլեքի տրամադրության փոփոխություններից։
Ինչպես հայտնում է People-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Ջեյ Լոն մշտապես խնամել է իր 52-ամյա ամուսնուն և նրա համար մոր պես է եղել։
Աֆլեքը հաճախ վատ տրամադրություն է ունեցել։ «Ջենիֆերն իսկապես շատ ժամանակ է ծախսել՝ համոզվելու համար, որ Բենը երջանիկ է և ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է», - ասել է ինսայդերներից մեկը:
Նրա խոսքով՝ Բենն ավելի շատ որդու նման էր, քան ամուսնու, թեպետ Լոպեսն ընդամենը երեք տարով է մեծ նրանից։ Լոպեսի ընկերները հորդորել են նրան կանգ առնել, քանի որ նրա գործը չէր Բենի տրամադրությունը բարձրացնելը: «Ընկերներն անընդհատ հիշեցնում էին Ջեյ Լոյին, որ նա պատասխանատու չէ Բենի զգացմունքների համար»:
Բենը «երբեմն շատ տխուր և մռայլ էր»։ Բայց Լոպեսը լրիվ հակառակն է։ «Ջենիֆերն այլ կերպ է գնահատում կյանքը։ Նա շատ շնորհակալ է ամեն ինչի համար»:
«Բենը հաճախ էր կենտրոնանում ինչ-որ աննշան բանի վրա», - ավելացրել է աղբյուրը: «Նա իրականում չի հասկանում, թե ինչպես է իր վատ տրամադրությունն ազդում իր շրջապատի մարդկանց վրա»։



















