Մարմնամարզության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Փարիզից վերադառնալ Երևան
- Armen Sukiasyan
- Aug 5, 2024
- 1 min read

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի օգոստոսի 6-ին, ժամը 21։30-ին։
Այդ մասին հայտնում է ՀՄՖ մամուլի քարտուղարությունը:
Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկ մեդալ նվաճեց․ Արթուր Դավթյանը դարձավ խաղերի փոխչեմպիոն, իսկ Վահագն Դավթյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։



















