top of page

Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ

  • Armen Sukiasyan
  • May 10, 2024
  • 1 min read

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագածտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ: «Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր: 

Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, նա Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է, և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 


1/1959
bottom of page