top of page

Գութանասարում քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

  • Armen Sukiasyan
  • Apr 28, 2024
  • 1 min read

Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։



Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել (մոտ 6 կմ), իսկ կոտրվածք ստացած Լ. Մ.-ին (ծնված 1988 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

1/1959
bottom of page