top of page

Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագրին չեն աջակցել 11 երկիր, այդ թվում Հայաստանը

  • Armen Sukiasyan
  • Jun 16, 2024
  • 1 min read

11 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, չեն ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։

Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 91 երկրներից 80-ը, հայտնել են կազմակերպիչները:

Ստորագրած երկրների շարքում չկան նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Հայաստանը, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, ՀԱՀ-ը, ԱՄԷ-ն։

Ուկրաինական համաժողովը տեղի է ունենում այս օրերին՝ Շվեյցարիայի Լյուցեռնի մոտ գտնվող Բուրգենստոկ հանգստավայրում։ Դրան մասնակցում են 92 երկրներ,  55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը:


1/1959
bottom of page