top of page

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

  • Aug 16, 2024
  • 1 min read

Երեկ՝ օգոստոսի 15-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Ասատրյանի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 24-ամյա Հարություն Ղուկասյանի վարած «Benelli» մակնիշի մոտոցիկլը:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց:

1/2291
bottom of page