top of page

ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ

  • Armen Sukiasyan
  • May 25, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Տավուշի մարզի Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ: Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին և շնորհակալություն հայտնել ծառայության համար։

Վարչապետին զեկուցել են, որ հայ-ադրբեջանական սահմանին խախտումներ չեն հայտնաբերվել, դեպքեր և պատահարներ տեղի չի ունեցել։

Նիկոլ Փաշինյանին տեղեկացրին, որ Բաղանիսի հատվածում պետք է նախնական կառուցվի 3 նոր ուղեկալ։

1/1959
bottom of page