top of page

«Վահե Ղազարյա՛ն, վերջին անգամ եմ ասում ձեզ»․ Բագրատ Սրբազան

  • Armen Sukiasyan
  • May 17, 2024
  • 1 min read

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմեց ՆԳ նախարարին․ «Ոստիկանական միջամտությունները՝ հարձակումներն ու հալածանքներն անհանգստացնող և անընդունելի են։ Պարո՛ն Վահե Ղազարյան, արդեն երրորդ անգամ եմ ձեզ դիմում, ես վեր չկենամ, չգամ՝ հանդիպելու ձեզ։ Վերջին անգամ եմ դիմում ձեզ, ուրիշ հանգամանքներում կասեի՝ քեզ, հիմա ասում եմ՝ ձեզ։ Հիմա երեսիս նայեք և ուշադիր լսեք՝ մի՛ արեք, դուք հանցագործություն եք անում։ Ում հրամանն եք կատարում, չգիտեմ, բայց թող ձեր ընկերներն իմանան, որոնք նաև իմ ընկերներն են, որ սա անընդունելի է․․․ Երբևէ լսե՞լ եք՝ ազդանշան տալու համար մարդ տուգանեն, մեքենա կալանավորեն։ Բացի դա, դպրոցներ, դասարաններ վախեցնեն, էլ ո՞րն ասեմ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։


1/1959
bottom of page