Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
- Armen Sukiasyan
- Apr 21, 2024
- 1 min read

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր և 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:
Նա ավելի վաղ նվաճել էր 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։



















