«Նիսանի» 22-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- Armen Sukiasyan
- Jul 29, 2024
- 1 min read

Հուլիսի 27-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» և «Նիսանի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Նիսանի» վարորդը՝ 22-ամյա Նարեկ Պ.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:



















