«Ադրբեջանի պարտադրանքով հանձնում են առաջնագիծը»․ Գառնիկ Դանիելյան
- Armen Sukiasyan
- May 16, 2024
- 1 min read
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ծայրից ծայր ապօրինի է, իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել ադրբեջանական կողմի հետ և Տավուշի մարզում կատարում են կենսական նշանակության զիջումներ, որը քրեորեն պատժելի է։ Ադրբեջանական կողմի պարտադրանքի ներքո հանձնում են առաջնագիծը։ Մեր պահանջը միջազգային նորմերին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործիքակազմի կիրառումն է։ Սա պետական դավաճանություն է»,-Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։



















