top of page

Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է․ իշխանությունը չի կանգնում անգամ ընտրված պատգամավորի կարգավիճակի առաջ

  • Jul 31
  • 1 min read


Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է։ Քննչական գործողություններն իրականացվել են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։



Քրեական վարույթը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներին։


Այսպես, հերթական անգամ առավոտ լուսաբացին իշխանության քաղաքական հակառակորդի տան դուռն է թակվել՝ քրեական վարույթի շրջանակում խուզարկություն իրականացնելու համար։ Քաղաքական հակառակորդների նկատմամբ նման գործողությունները վաղուց արդեն դարձել են այս իշխանության գործելաոճի բնորոշ դրսևորում։


Ուշագրավ է, որ իշխանությանը չի կանգնեցրել անգամ Նարեկ Կարապետյանի՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրված խմբակցության ղեկավար լինելու հանգամանքը։ Ստացվում է՝ գործող իշխանության համար քաղաքական կարգավիճակն այլևս որևէ առանձնահատուկ նշանակություն չունի․ անհրաժեշտության դեպքում խուզարկությունը կարող է հասնել յուրաքանչյուրի տուն՝ լուսաբացին։


Քաղաքական հետապնդումների մասին գնահատականները, իհարկե, դեռևս քաղաքական գնահատականներ են, սակայն նման գործողությունների հերթականությունն արդեն լուրջ հարցեր է առաջացնում դրանց նպատակների և ընտրովի կիրառման վերաբերյալ։





 
 
1/2287
bottom of page