top of page

Մարտին նորմայից ավել տեղումները դրական են անդրադարձել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա

  • Armen Sukiasyan
  • Mar 20, 2024
  • 1 min read

Մարտ ամսվա ամսական նորմայից ավել տեղումները դրական անդրադարձ են թողել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա։

Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Նշվում է, որ համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների Սևանա լճի ավազանի 4 օդերևութաբանական կայաններում 1 օրում (մարտի 19-20 ընկած ժամանակահատված) դիտվել են մարտ ամսվա ամսական նորմայից ավել տեղումներ, ինչը իր դրական անդրադարձն է թողել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա:

bottom of page