top of page

Կառավարությունը ստեղծում է իրավիճակ, երբ ՀՀ անվտանգությունը պետք է կախված լինի Ալիևից. Քոչարյան

  • May 20
  • 1 min read


«Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ ինքը հենց ներդրում է վատանգույն ստանդարտները՝ լաչառություն, ֆեյք նորություններ, մարդկանց հայհոյել, սպառնալ»,- Քասախի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «2-3 օր առաջ սպառնաց, որ սպանելու է ինձ ու ևս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդների»։

«Օր առաջ պետք է ազատվել այս կառավարությունից, որն այսպիսի  բարքեր է հաստատում Հայաստանում, անընդունելի է այս ամենը։ Մեր մոտեցումներով, ձայներով հունիսի 7-ին պետք է վերջ տանք այս ամենին»,- ասաց Ռ.Քոչարյանը։

Խոսելով անվտանգության մասին՝ Ռ.Քոչարյանն ասաց. «Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Կառավարությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։

Եթե համարում ենք, որ Ալիևը գիշեր-ցերեկ չի քնում ու  մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում եք»։

 
 
bottom of page