«Ուժեղ Հայաստանը» դիմում է ներկայացնում ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին
- 2 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն ԱԺ հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ներկայացնում ԿԸՀ։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել էր. «Դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ, հարյուրավոր տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների։ Բացի այդ պետական մարմինների աշխատակիցներին ուղղարել են, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին։
Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում»։



















