top of page

«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում․ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ

  • Mar 27
  • 1 min read


Մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

 
 
1/2291
bottom of page