Իրականացվել են ստուգայցեր
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այդ մասին հայտնում է ՊՆ-ն:
Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, հենակետերում կատարված ինժեներական աշխատանքներն ու կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։



















