Հունաստանում ՀՀ դեսպան. Պարզվում է, որ «վստահելի գործընկերը» ոչ վստահելի է, ոչ էլ գործընկեր
- Armen Sukiasyan
- Jan 25, 2024
- 1 min read

«Պարզվում է, որ «վստահելի գործընկերը» ոչ վստահելի է, ոչ էլ գործընկեր»,-այսպես է արձագանքել Հունաստանում, համատեղության կարգով Ալբանիայում ու Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ արձագանքելով ԵԽԽՎ քվեարկության արդյունքում ընդունված որոշմանը։
X-ի իր միկրոբլոգում նա գրել է.«Էներգակիրներ ունենալը չի նշանակում հարգել օրենքի գերակայությունը, հարևանների ինքնիշխանությունը և անհեթեթ տարածքային պահանջներ չներկայացնել, չհպարտանալ էթնիկ զտումներով, չփառաբանել սպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները»։



















