top of page

Թիավարության Հայաստանի ֆեդերացիան կմասնակցի տարբեր երկրներում կայանալիք պաշտոնական մրցաշարերի.

  • Armen Sukiasyan
  • Jan 24, 2024
  • 1 min read

Թիավարության Հայաստանի ֆեդերացիան նոր մրցաշրջանում  կմասնակցի  տարբեր երկրներում կայանալիք  պաշտոնական  մրցաշարերի: Հանդիպումներ են նախատեսված  Լիտվայի, Վրաստանի,  Ռուսաստանի և մի քանի երկրներում  նշանակված  ավանդական մրցումներում: Գլխավորը  Եվրոպայի առաջնությունն է,  որը օլիմպիական  վարկանիշային բնույթի է:

Հայաստանի առաջնությունան նախապատրաստական հավասար պայմաններ ստեղծելու նպատակով  այդ ստուգատեսը  կանցկացվի  ավելի ուշ:

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Սևանի համապատասխան  ջրանցքը պատված է սառույցի հաստ  շերտով, որը կհալվի ամիսներ հետո: Այնուհետև  ջրուղի կհանվեն նավակները և թիավարները կսկսեն  մասնագիտական պարապմունքները, համապատասխան մարզավիճակ ձեռք կբերեն, որպեսզի  կարողանան լիովին ցուցադրել  իրենց ունակությունները: 

Իսկ հիմա ոչ միայն Սևանի և Հրազդանի, այլ նաև Երևանի և Էջմիածնի մարզիկները,  փակ մարզասրահներում, մարզիչների ղեկավարությամբ  զարգացնում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:

ԱղբյուրArmSport.am

1/1959
bottom of page