top of page

Հրդեհ՝ Գյումրու Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում.

  • Armen Sukiasyan
  • Feb 5, 2024
  • 1 min read

Փետրվարի 5-ին, ժամը 10։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հագուստի խանութի առաջին հարկում գտնվող էլեկտրական վահանակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել՝ 10:48-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ):

1/1958
bottom of page