top of page

«Ժողովուրդ». Ինչու Վարդան Ուռուտյանը կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում

  • Armen Sukiasyan
  • Feb 3, 2024
  • 1 min read

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2023 դեկտեմբերի 25-ից դադարել է զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը: Մեր տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեն համալսարաններում «հեղափոխություն» իրականացնել` հերթով ազատվելով ռեկտորներից՝ իրենց «սրտի անձանց» այդ պաշտոններում նշանակելու համար: Տեղեկացանք, որ այս անգամ պաշտոնից «հեռացումն» իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի միջոցով, որը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Պարզվում է՝ Գևորգյանը նրա հետ մասնավոր զրույցներ է ունեցել, ակնարկել, որ պետք է հեռանա, թե չէ հնարավոր է ստուգումներ անցկացնեն ու ինչ-որ կոռուպցիոն բացահայտումներ անեն. ճիշտ կլինի առանց սենսացիաների հեռանա:

ArmLur.am-ը կապ է հաստատել Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում. «Պաշտոնավարումս ավարտվել է, և ես չեմ դիմել 2-րդ փուլի համար»: Վերջինս հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»։Մանրամասները թերթի այսօրվա համարում:

1/1958
bottom of page