top of page

Օգնության են հասել փրկարարները

  • Armen Sukiasyan
  • Feb 23, 2024
  • 1 min read

Փետրվարի 23-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորան քաղաքացի է ընկել:

Դեպքի վայր են մեկնելՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

1/1958
bottom of page